Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Անձնական խնամք

Ներաճած եղունգ. պատճառներն ու կանխարգելումը. news.am

Ներաճած եղունգ. պատճառներն ու կանխարգելումը. news.am

Ոտքի մատի ներաճած եղունգը ո՛չ միայն նյարդայնացնում է եւ տհաճ զգացումներ պատճառում, այլ նաեւ կարող է վտանգավոր լինել: Քլիվլենդ կլինիկայի պոդիատր Ջորջիաննա Բուտեքի խոսքով, եթե ներաճած եղունգը վնասում է մաշկը, ի հայտ եկած վերքի մեջ շատ հեշտ կարող են մանրէներ ներթափանցել, որոնք էլ վարակի պատճառ կդառնան:

«Եթե մատն այտուցվել է, կարմրել եւ շատ է ցավում, ուրեմն, վարակի հետ գործ ունեք», - նշել է մասնագետը:

Եղունգների ներաճման պատճառներն ու կանխարգելման մեթոդները.

• Ժառանգականություն: Շատ մարդկանց մոտ այս խնդիրը ժառանգական է, որի դեմ ոչինչ անել հնարավոր չէ, եւ հարկ է աշխատել ռիսկի այլ գործոնների հետ:

• Անհարմար կոշիկ: Նեղ կոշիկներն ու գուլպաները եւս նպաստում են եղունգների ներաճմանը: Այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս կոշիկ ընտրել՝ հաշվի առնելով այն, որ մատները պետք է կարողանալ ազատ շարժել կոշիկի մեջ:

• Վնասվածքներ: Ոտքի մատների ցանկացած վնասվածք նույնպես նպաստում է եղունգների ներաճմանը, ընդ որում՝ վնասվածք է համարվում երկարատեւ վազքը, բալետն ու ֆուտբոլը, որոնց ընթացքում մատների վրա հավելյալ ծանրաբեռնվածություն ու ճնշում է ընկնում: Եթե շատ եք վազել, հարկ է մոտ 1 կամ 2 ժամ ոտաբոբիկ քայլել, որպեսզի հնարավորություն տալ մատներին եւ եղունգներին հանգստանալու:

• Պեդիկյուր: Եթե կտրեք եղունգները սխալ կամ շատ կարճ, դրանք, հավանաբար, կսկսեն ներաճել, նշում է մասնագետը: Դրանից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս ուղիղ գծով կտրել եղունգները, հակառակ դեպքում եղունքնգերի կլորավուն ծայրերը կարող են սկսել տարբեր ուղղություններով աճել եւ ներաճել մաշկի մեջ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

11.06.2015

Հարգելի Elen, բարև Ձեզ: Ոտնաթաթի քորը սնկային ախտահարման նշան է, հատկապես: Եթե այն արդեն անցել է մյուս ոտքին, հարկավոր է անպայման դիմել մաշկաբանի համապատասխան բուժում ստանալու համար: Ցանկալի է ոտքերը միշտ պահել չոր վիճակում, հագեք բաց կոշիկներ:  

Inga

09.06.2015

havanabar snkayin e,,, dimeq bjishki,,, urishi koshik ev hoxatap erbeq chhaqneq

elen

02.06.2015

barev dzez mi ban harcnem,, votki materic chkuytn u chkuyti koxki mate qor e galis u mati taki hatvace mi poqr ktrvac e,,,, skzbum chkuytn er heto myuse,, da inchic e ev inch hivandutyan naxanshan e? naxapes shnorhakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ